Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ

«Էրեբունի» և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակով Գյումրու բժշկական կենտրոն էին ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, կենտրոնի առաջատար մասնագետներն ու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: 


Հուշագրի ստորագրումից հետո Արթուր Ռոստոմյանն արարողությունն ամփոփեց հետևյալ խոսքերով.


«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյան«Այս հուշագրով մենք պարզապես օրինական ուժ ենք տալիս մեր համագործակցությանը, որը շատ ավելի վաղ է մեկնարկել: Մեր համագործակցությունը մի քանի ուղություններով կզարգանա.

 

  • կադրեր տրամադրել՝ մարզային բժիշկների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար,
  • վերապատրաստել բուժքույրերին, բժիշկներին, անցկացնել դասախոսություններ, 
  • տեղում դասընթացներ կազմակերպել՝ ազատելու մասնագետներին մայրաքաղաք գալու խնդրից,
  • համագործակցել բուժական հարցերի շուրջ՝ ստեղծելով հնարավորություն պացիենտներին արագ և մատչելի բարձրակարգ սպասարկումն իրականացելու հենց Գյումրու բժշկական կենտրոնում,
  • հարկ եղած դեպքում ճիշտ կազմակերպել պացիենտի մայրաքաղաք տեղափոխումը և հետագա բուժման գործընթացը»

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ


Արթուր Ռոստոմյանը պատասխանեց նաև մեր մի քանի հարցերին:  


–   Պարոն Ռոստոմյան, փոխհամագործակցության այսպիսի հուշագրի օրինակ ունեցել եք  նաև Լոռու մարզում… Սա շարունակակա՞ն ծրագիր է: 


–   Այո, «Էրեբունի» բժշկական կենտրոնը շարունակում է համագործակցել մարզային բժիշկների հետ, որի նպատակը մարզային առողջապահական որակի բարձրացումն ու մարզային բնակիչներին որակյալ  բժշկական ծառայություն մատուցելն է, ընդ որում, մարզում ժամանակակից համարյա բոլոր սարքավորումների առկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում այն իրականացնելու համար: Համագործակցելու ենք հիմնականում կադրային խնդիրը լուծելու և տեխնոլոգիաներից ճշգրիտ օգտվելու հմտությունը զարգացնելու նպատակով: Առաջնային աշխատելու ենք սրտաբանական օգնության որակի բարձրացման վրա: Հիվանդանոցում իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ (համակարգչային  տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա,  ուլտրաձայնային հետազոտություններ), վիրահատարանները կառուցված են նորագույն չափանիշներով, գործում են հետվիրահատական, վերակենդանացման բաժանմունքներ: 

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ


–   Ե՞րբ կմեկնարկի համագործակցությունը:


–   Հուշագրի ստորագրման պահից, և արդեն նախաձեռնել ենք մի շարք ուսուցողական դասախոսություններ` սրտաբանությանը, նյարդաբանությանը, նյարդավիրաբուժությանը հարող թեմաներով: Հարկ է նշել, որ սեմինարներին մասնակցեցին մարզի տարբեր բժշկական կենտրոններում աշխատող մասնագետներ: Այցի երկրորդ օրն իրականացվեցին պրակտիկ աշխատանքներ և ուսուցում, որոնց մասին նախապես հայտարարված էր կլինիկաներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկա գտնվող մասնագետները` նյարդավիրաբույժները, սրտաբանները և  նյարդաբանները, ախտորոշման ու բուժման խնդիրներ ունեցող հիվանդների հետ տեղում անցկացրին խորհրդատվություն: Մեր հաջորդ հանդիպումները կլինեն ավելի նպատակային` ուղված կոնկրետ խնդրի կամ ուղղության:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ «Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր կնքեց Շիրակի մարզպետարանի հետ


–   Ի՞նչ ծրագրեր կան մոտ ապագայում:


–   Մենք այցելել ենք Արթիկի, Մարալիկի և մի շարք այլ մարզային բժշկական կենտրոններ: Ահռելի աշխատանք պետք է տարվի թե՛ կենտրոններում, թե՛ մասնագետների հետ:  Պետք է այս ծրագրի շրջանակներում աստիճանաբար նրանց նույնպես ընդգրկել: 


Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ  Հովհաննես ՀովհաննիսյանՀուշագրի ստորագրման և, առհասարակ, համագործակցության կարևորության մասին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ  Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց.


–   Վաղուց է, ինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ համագործակցում ենք: Այս հուշագիրը ևս մեկ անգամ վավերացնում է մեր համագործակցությունը և ստիպում ավելի կանոնակարգված ու համակարգված դարձնել այն: Մարզային առողջապահությունը, ինչպես գիտենք բոլորս, շատ խնդիրներ ունի: Դրանց աստիճանաբար լուծմանը պետք է նպաստեն հենց այսպիսի ծրագրերը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները կօգնեն մեզ լուծել մեր հիվանդանոցում առկա կադրային խնդիրը, կվերապատրաստեն մեր մասնագետներին  և կաջակցեն  կլինիկական բարդ դեպքերում: 

 

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները:  Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը ներկայացրեց սրտաբանների եվրոպական կոնգրեսի աշխատանքների ամփոփումը, եվրոպական սրտաբանների վերջին ձեռքբերումները:   Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Լուսինե Մխիթարյանն իր զեկույցում խոսեց նախասրտերի շողացման ժամանակակից մեթոդների մասին: Անգիոգրաֆիկ ծառայության վիրաբույժ Արսեն Ծատուրյանը ներկայացրեց էնդովասկուլյար վիրահատությունների ընդլայնումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում:


Կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը ներկայացրեց «Քնային զարկերակների ստենոզների վիրահատությունները՝ իշեմիկ ինսուլտների կանխարգելման ոսկե ստանդարտ» թեմայով զեկույցը: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գլխուղեղի կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների կիրառման մանրամասները ներկայացրեց կենտրոնի ընդհանուր և էնդովասկուլյար  նյարդավիրաբույժ Դավիդ Սահակյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի  նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի  նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյան.


–   Հուշագրի կնքումից շահելու են և՛ բժիշկները, և՛ պացիենտները: Մեզ` Երևանում աշխատող բժիշկներիս, հանգամանքների բերումով, տեղեկատվությունն ավելի հասանելի է: Մեր նպատակը պետք է լինի նաև գիտելիքի փոխանցումը, որն, անշուշտ, պետք է արդյունքներ ունենա հենց պրակտիկայում: Մայրաքաղաքում մեր բժշկական առօրյան ավելի հեշտ է ընթանում, քան մարզային բժշկինը: Սա հնարավորություն է նաև՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են աշխատում մեր գործընկերներն այստեղ, ինչ խնդիրներ ունեն և ինչպես են կարողանում դրանց լուծումը գտնել, ինչով կարող ենք օգտակար լինել: Մենք պատրաստ ենք աշխատել միասին, կիսվել գիտելիքներով, նոր տեխնոլոգիաներին տիրապետելու փորձով, կատարել  քննարկումներ անգամ հեռավորության վրա` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: 


–   Ինչի՞ մասին էր Ձեր այսօրվա դասախոսությունը:


–   Այսօրվա նյարդաբանության ամենակարևոր խնդրի ` ինսուլտի մասին, որն ամբողջ աշխարհում մահացության թվով  2-րդ տեղն է զբաղեցնում, իսկ հաշմանդամություն առաջացնելու թվով` 1-ին: Այսօր մենք փորձում ենք Հայաստանում ներդնել մի եղանակ, որը կարող է  փրկել հիվանդներին հաշմանդամությունից, պահպանել կյանքի որակը: Սահմանափակ, բայց արդեն փորձ ունենք կիրառելու TPA, որը կարող է որոշ տոկոսով հիվանդներին փրկել հաշմանդամությունից: Հիվանդությունը շատ տարածված է, յուրաքանչյուր նյարդաբանական բաժանմունքի հիվանդների 80-90%-ը ինսուլտով հիվանդներն են, ովքեր արդյունքում կորցնում են կյանքի որակը, ձեռք բերում հաշմանդամություն՝ չստանալով բավարար խնամք: Սա առողջապահական խնդիր է, որը պետք է իր լուծումը ստանա նաև մարզային բժշկական կենտրոններում: Այս և մի քանի այլ ժամանակակից մեթոդների մասին ենք խոսել մարզային բժիշկների հետ:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ